Ո՞ր դեպքում համայնքի ավագանու ընտրությունը չկայացած կճանաչվի

Ընտրական օրենսգրքի 135․1-րդ հոդվածը սահմանում է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու ընթացակարգերը։

Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի առաջադրվել, կամ

2) որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով չի գրանցվել (գրանցումը մերժվել է).

3) առաջադրված բոլոր կուսակցությունները գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո ներկայացրել են ինքնաբացարկի մասին դիմում.

4) կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, և թեկնածուների ցանկը սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում չի համալրվել.

5) սույն օրենսգրքով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով չի ձևավորվել համայնքի ավագանու 2/3-ը։

Համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն: Սահմանված կարգով ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը նույն որոշմամբ նշանակում է նոր ընտրություն:

Ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն:

Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակվելու դեպքում ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական) չի կարող փոփոխվել:

Համապատասխան ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված ընտրության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, և սահմանելու վերսկսված ընտրությունների գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել