«Ավագանու անդամ ընտրվելու դեպքում պատրաստ եմ շարունակել գործունեությունը այդ կարգավիճակով». Նելլի Հարությունյան

«Մեծ պատասխանատվությամբ եմ մասնակցում ընտրություններին, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա ստեղծագործել խաղաղ ու անվտանգ քաղաքում». այս մասին այօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը՝ կարևորելով ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը.

Հարությունյանը վստահ է, որ նաև իր մասնակցությամբ ընտրողների հիասթափված մասը կմասնակցի ընտրություններին՝ պարտադրելով իր կամքը առավել առաջադիմական ծրագրերի իրականացմանը։

«Ավագանու անդամ ընտրվելու պարագայում պատրաստ եմ շարունակել գործունեությունը այդ կարգավիճակով, ազդել որոշումների կայացման վրա և նպաստել ազգանվեր, հայրենանպաստ, ինչպես նաև երևանցու շահերից բխող որոշումների իրականացմանը»,- ասել է Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել