3/23 ընտրատեղամասում (Քանաքեռ-Զեյթուն) ընտրողների հոսքը քիչ է։ Ժամը 16։00-ի դրությամբ 1965 ընտրողներից շուրջ 400-ն են մասնակցել ընտրությանը։
«Իմ կարծիքով ընդհանուր ցանկության պակաս կա քաղաքացիների մոտ։ Այսօր այս ընտրությունն այդքան էլ չի հետաքրքրում իրենց, հետարքրության պակաս կա, պասիվությունն ակնհայտ է։ Ակտիվ են տարեցները։ Երիտասարդները շատ պասիվ են»,-նշեց 3/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում