Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են․
«Հարգելի’ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Պետրոսյանի կողմից տարածված գրառումը և լուսանկարները, որոնք տեղ են գտել նաև մամուլում, թե իբր «Շենգավիթի դատարանն այլեւս ՀՀ-ին չի ենթարկվում. հարգվում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը» իրականությանը չեն համապատասխանում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լուսանկարները կից:
Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն:
Խնդրում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող տեղեկություններ տարածելուց»։