ԵԱՀԿ գործող նախագահը խոսել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին հայտնում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մամուլի ծառայությունից։

Օսմանին իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա ազդեցության վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց անմիջական կարիքները։ Նա առաջարկել է իր ծառայություններն ու ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման լուծումների մաս։

ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ։ Այս առումով նա կրկնեց, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է դյուրացնել երկխոսությունը կայուն և խաղաղ կարգավորում առաջ տանելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել