Հրդեհի ահազանգ․ անկել են հնդկահավեր

Հուլիսի 16-ին, ժամը 03։23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է անասնագոմ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գանձաքար գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 05:50-ին: Այրվել է անասնագոմը (մոտ 30 քմ) և անկել՝ 25 հնդկահավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել