Զոհված զինծառայողների ծնողներն ու մի շարք քաղաքացիներ շարունակում են բողոքի երթը

Զոհված զինծառայողների ծնողներն ու մի շարք քաղաքացիներ շարունակում են երթը դեպի Հանրապետության հրապարակ։

Նրանք իրենց բողոքն են հայտնում դատարանի կայացրած որոշման կապակցությամբ՝ պահանջելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։

«Նահատակված հերոսի ծնողին կալանքի տանողները աչքով են անում փաշինյանական խմբակին առ այն, որ իրենք հավասարապես կիսում են Հայաստանի ու Արցախի հանձնման պատասխանատվությունը»,-նշել է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող, զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը բավարարել է։


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել