Որ օրը փոսը փորվեց՝ նույն օրը պետք է ասֆալտը լցվի, սա է մեր նոր պահանջը․ Տիգրան Ավինյան

Երևանում փոսալցման աշխատանքները պատշաճ ձևով չեն իրականացվում։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ մայիս 8-ին, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ աշխատանքներ իրականցնող ընկերությունների նկատմամբ պահանջները պետք է խստացվեն։

«Ինչու՞ չի եղել, որ համապատասխան կապալառուները պետք է ունենան գործարանը, որ եթե փոսը փորում են, չգնան 10 օր չգիտեմ ինչ անեն այդ ասֆալտի հետ, հետո 11-րդ օրը բերեն կամ չբերեն՝ ասֆալտը վերականգնելու։ Այսինքն մենք 10-15 օր, 20 օր այդ փոսերով կգնանք, մինչև ինքն իր հարցերը լուծի»,-ասաց Ավինյանը։

Հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքի որոշ նրբությունները, նա հորդորեց որևէ փոփոխություն մտցնել հայտարարությունում։

«Ես ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականություն որոշի՞։ Մենք ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն միանգամից ու նույն օրը։ Թե դա ոնց է լինում, ինչպես է արվում․․․ Միգուցե պետք էլ չէ գրել, որ գործարան է պետք։ Պետք է գրել, որ նույն օրը դա պետք է տեղի ունենա»,-ասաց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել