Թիմի ներսում որևիցե նման բան գոյություն չունի․ Ալեն Սիմոնյանը՝ իր հրաժարականի մասին

Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերում իր հրաժարականը պահանջող հայտարարություններին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Խոսելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է։

Նա նշեց, որ թիմի ներսում իր հրաժարականի հարցը չի քննարկվել․ «Թիմի ներսում որևիցե նման բան գոյություն չունի»։

«Անընդհատ գտնվել խոշորացույցի տակ՝ ինձ համար նոր բան չէ։ Դժվար է, բնական է, բայց արդեն սովորել եմ, բայց հաճախ արդեն հոգնում եմ իմ անուն-ազգանունը կարդալուց»,-նշեց նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառումներից մեկին, որը րոպեներ անց ջնջվեց։

«Անկեղծ ասած՝ հանկարծակի էր եղել, որ ձեռքս լավ չէր աշխատում, փորձում էի «քոփի-փեյսթ» անել, սխսլմամբ «փոստ» արեցի, ինչ-որ միտում չկար, ուղղակի բան էի գրում ըտեղ գրեցի»,-ասաց Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել