ԿԳՄՍ նախարարը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Բառացիորեն օրերս կստեղծվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որ կիրականացնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախապատրաստական, իրականացման և հետագա կառավարման գործընթացները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

«Այս ամիս նախատեսում ենք նաև, որ Հայաստան կայցելեն հրավիրված ճարտարապետներ քաղաքի կառուցման շուրջ նախնական ուսումնասիրության համար։ Նպատակաուղղված ենք առաջ գնալ նաև բուհերի խոշորացման ճանապարհով ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման։ Շուտով կհանրայնացնենք այդ առաջարկը»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել