«Ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր․ հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է ու տարել Սերժ Սարգսյանին»․ Նիկոլ Փաշինյան

«Ընտրություններից առաջ հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց ու ոչ ոք չանդրադարձավ այն հարցին, թե ով է ձայնագրել դա ու ոնց է ձայնագրել»,-այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Հիմա էլ գալիս են, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից։ Հասկանո՞ւմ եք՝ այդ մարդը եկել է մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար։ Եկել է հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին ու այսօր հոխորտում է, գետնինն էլ չի մտնում։ Բարոյական կերպարը նայեք մի հատ»,- ասաց նա։

Խոսելով ձայնագրության բովանդակության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա իրենց դեմ էին ներկայացրել։ «Փորձագետների գնահատմամբ այն ընտրություններից առաջ օգնեց մեզ բացահայտելու ճշմարտության ևս մի կտոր»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել