Վարչապետի թերի գիտելիքների հետևանքն անդրադառնում է ամբողջ ժողովրդի վրա․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացումից հետո ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց նրան։

Պատգամավորի խոսքով՝ անցած 5 տարիների ընթացքում արցախյան հակամարտության մասին եղել են Փաշինյանի այնքան հայտարարություններ, որ գիտական աշխատանքի նյութ կարող է դառնա:

«Ցանկացած ինստիտուցիոնալ մարդ, պաշտոնի գալուց հետո պետք է խորհրդակցի նախկինների հետ»,-ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ միայն 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ քննարկել են բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր, հարցրեց. «Այլ մարդ կա՞, ասենք՝ պաշտոնյա, նախկին դիվանագետ, բանակցային պրոցեսի մասնակից, որոնց հետ այդ ամբողջ բանակցային պրոցեսը քննարկվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել