Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Մեղադրանքը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար։

Կոմիտեի հայտնած տվյալների համաձայն՝ պարեկային ծառայության  ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Ըստ գործի նյութերի՝ ուղևորը 40 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկային ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել