Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել․ ՆԳՆ ՓԾ

Մարտի 22-ին, ժամը 17:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 17։53-ին։ Ավտոտնակում հայտնաբերվել է Է. Բ.-ի (ծնված 1964 թ.) դին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել