Արդարադատության նախարարի հրամանով նոտարը փոխադրման կարգով նշանակվել է «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի նոտարի պաշտոնում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 10-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով և 10-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Շ. Բաղումյանի դիմումը. հրամայում եմ․

«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Սիսիան) նոտար Շողեր Բաղումյանին 2023 թվականի մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակել «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Գորիս) նոտարի պաշտոնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել