Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) Սիրիայի հյուսիսում հաջող գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու «Քրդական Բանվորական Կուսակցություն» (ՔԲԿ) զինված խմբավորման սիրիական թևի ահաբեկիչ Խալիլ Մենջիին, ով ծրագրել և ակտիվ մասնակցություն է ունեցել Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ահաբեկչության կազմակերպմանը։
2022 թվականի նոյեմբերի 13-ին Ստամբուլի Թաքսիմ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։
Թուրքական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Մենջին է ուղարկել հարձակման երկու հեղինակներին՝ Ահլամ Ալբաշիր Սալեհուին և Բիլալ Հասանին, և վերջիններս կարողացել են նրա օգնությամբ փախչել արտերկիր։
Հարձակումից հետո ՔԲԿ-ի առաջնորդները փորձել են ապահովել Սիրիայի տարածքում հարձակման կազմակերպչի անվտանգությունը։
MİT-ի տվյալներով՝ Խալիլ Մենջին ոչնչացվել է 2023 թվականի փետրվարի 22-ին Կամիշլի շրջանում։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ՔԲԿ-ին ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։
Իրանում ՔԲԿ-ն գործում է որպես Քրդստանի ազատ կյանք կուսակցություն (PJAK):