Փաստաբաններին ծեծի միջադեպին մասնակից երկու ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
«Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
ՈՒրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:
Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:
Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»,-նշել է նա:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/02/332111103_555449999902056_2607199193579696838_n.jpg)