Բարդ խաղ է, որում մենք որևէ պարագայում չպետք է աջակցենք ռուսներին․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է․

«Սահմանային անցակետերի ստեղծումը Զանգեզուրում և Լաչինում նշանակում է սուվերեն ճանապարհ։ Երբ Ալիևը մերժում է արտատարածքայինը ու ասում, որ այդպիսին չպետք է լինի Ադրբեջանի պարագայում, մերժում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և չեղարկում է ռուս խաղաղարարների լիազորությունները Լաչինի միջանցքում։ Զանգեզուրի միջանցքի գաղափարից Ադրբեջանի հրաժարումը կարևոր ձեռքբերում է, բայց Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ այդ առաջարկը անելով՝ փորձում է մեզ մղել ռուս խաղաղապահների լիազորությունները պաշտպանելու դաշտ, որը անընդունելի ու սխալ է մեզ համար։

Բարդ խաղ է, որում մենք որևէ պարագայում չպետք է աջակցենք ռուսներին և պարտադիր պետք է ասենք, որ այդ դեպքում նոյեմբերի 9-ի հայտարարության խաղաղապահների մասը ամբողջությամբ պետք է վերանայվի: Այսինքն՝ չպետք է նայվի միայն Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների լիազորության հարցը: Եթե վերանայվում է, պետք է վերանայել ամբողջությամբ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով խաղաղապահ առաքելության փոփոխության խնդիրը, ներառյալ ՀՀ-ին վերաբերող 9-րդ կետը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել