Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փետրվարի 10-ին և 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի համար 110 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից և նոր տնօրեն է նշանակվել։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման մեջ ասվում է․
Հավելենք, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։
Iravaban.net-ը նաև տեղեկացել է, որ Անժելա Ավետիսյանը 2022 թվականին, Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրի է արժանացել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կողմից․ «Երկարամյա բարեխիղճ աշխատանքի, կրթության և դաստիարականության գործում ունեցած նվիրումի համար՝ մասնագիտական օրվա կապակցությամբ»։
Քաղաքապետի մյուս որոշման համաձայն՝ դպրոցի նոր տնօրեն է նշանակվել։
««Երևանի համար 110 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն՝ Ասյա Մամիկոնի Բադալյանի հետ 2023 թ․ փետրվարի 13-ից կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2028 թվականի փետրվարի 13-ը»։
Լուսանկարները՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից