Այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հարձակման հետևանքով մահացել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության պետը:
Հայտնում են, որ ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է իրականացնում։
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեջ կասկածվողը կալանավորվել է: