Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է՝ Ադրբեջանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրատապ ծանուցումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե չի կարող առանց հետևանք մնալ. ծանուցմամբ պահանջվում է վերահսկել, որ Ադրբեջանը կատարի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ՄԻԵԴ որոշումը, փոխանցում է 1lurer.am-ը:
Այն եվրոպական դատարանը դեռ 2022-ի դեկտեմբերին էր ընդունել: Բաքուն, սակայն, ոչ միայն չի ապաշրջափակել Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը, այլև Հայաստանի՛ դեմ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել: Դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ Բաքվի դեմ կայացրած որոշումը թողնելով անփոփոխ:
Զեյնալյանը տեղեկացնում է՝ ՄԻԵԴ-ում սկսվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի գնդահակարության գործով ընդդեմ Ադրբեջանի վարույթը: 2020-ի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած արտադատական մահապատժի այդ դեպքերը միջազգային մեծ արձագանք էին ստացել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները գերեվարում նրանց, ապա՝ սպանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։