Ներքին Հանդի բնակիչները շատ խիզախ են, որ մնում են այնտեղ․ Ռոբերտ Ղուկասյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին

Եթե անհրաժեշտ լինի, մենք բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Սյունիքի բնկաչությունը պատրաստ է ամեն քառակուսի մետրի համար իր կյանքը տալ։ Հենց Պաշտպանության նախարարությունը նման հրամանի մասին ասի մենք բոլորս պատրաստ են ցանկացած սցենարի։ Ցանկացած հայ պետք է մտածի այնպես, որ պետք է հետ գնա այնտեղ, որտեղից եկել է, այդպես եմ մտածում ես, վստահ եմ՝ այդպես է մտածում Սյունիքի ցանկացած քաղաքացի»,-նշեց նա։

Ռոբերտ Ղուկասյանն ընդգծեց, որ ինքը որպես մարզպետ աշխատում է բոլոր համայնքապետերի հետ, անկախ նրանից ընդդիմադիր են, թե ոչ։

«Բոլոր համայնքապետերի հետ ունենք շատ ջերմ և՛ գործընկերային, և՛ ընկերական հարաբերություններ, ինչը ես կարևորել եմ հենց առաջին իսկ օրվանից։ Բոլորի հետ հանդիպել ենք և որոշել ենք, որ Սյունիքը, հատկապես այս օրերին, պետք է լինի միասնական, որովհետև դա այն նախապայմանն է, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի դիմակայենք, եթե անհրաժեշտ է Սյունիքը պետք է իր խոսքն ասի ցանկացած մեկին, ով կներխուժի իր տարածք, դրա ամենակարևոր նախապայմանն է, որ մենք լինենք միասին։ Ես շնորհակալ եմ բոլորին, որովհետև բոլորս միասնական ձեռք ձեռքի տված գնում ենք՝ փորձելով անել ամեն ինչ, որ լինենք ամուր։ Սա ինձ համար ամենից կարևոր կետն է»,-ասաց Սյունիքի մարզպետը։

Խոսելով՝ Ներքին Հանդում ստեղծված իրավիճակի մասին, նա նշեց, որ այնտեղ կյանքը չի կարող բնականոն լինել, քանի դեռ Ադրբեջանն ունի ներխուժում և շատ մոտ է բնակավայրին։

«Ներքին Հանդի բնակիչները շատ խիզախ են, որ մնում են այնտեղ ու իրենք ունեն բոլորիս աջակցությունը։ Գիտեք, երբ իրավիճակը շատ ծանր է լինում, էլ ավելի ծանր ներկայացնելը, դա անցանկալի է»,-նշեց մարզպետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել