Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Ըստ ամփոփված տվյալների՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը՝ 93 ձայնով:
Քվեարկությանը մասնակցել է 199 դատավոր»,-նշվում է հայտարարության մեջ: