Թափուր հաստիք՝ վարչապետի աշխատակազմում

Հայտարարություն Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ.

Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-2-Մ1-7)

Հիմնական գործառույթները՝
1. իրականացնում է վարչապետի արտասահմանյան այցերի բովանդակային մասի նախապատրաստումը, մասնավորապես՝ ԱՊՀ և սահմանակից պետությունների ու կառավարությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ղեկավարների և ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումների և վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների և հանդիպումների համար.

2. իրականացնում է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերում վարչապետի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական աշխատանքներ.

3. իրականացնում է վարչապետի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պետությունների ու կառավարությունների ղեկավարների և պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումների և վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստման աշխատանքներ.

4. իրականացնում է վարչապետի՝ օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային, այդ թվում՝ նաև ոչ կառավարական կազմակերպությունների օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների և համայնքային գործիչների հետ հաղորդակցության կազմակերպման աշխատանքներ.

5. իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող` վարչապետի ելույթների, ուղերձների, նամակների և նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ.

6. իրականացնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ Վարչության աշխատանքներ (անհրաժեշտության դեպքում՝ աջակցում է նաև Աշխատակազմի այլ ստորաբաժանումներին՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ իրականացվող աշխատանքներին).

7. իրականացնում է Աշխատակազմ ներկայացված միջազգային պայմանագրերի և միջազգային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի և դրանց նախագծերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման և ներկայացման աշխատանքներ.

8. իրականացնում է արտաքին քաղաքականության ոլորտում պետական մարմինների գործունեության ուսումնասիրման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, առաջարկությունների նախապատրաստման աշխատանքներ.

9. իրականացնում է կառավարական պատվիրակությունների և պետական մարմինների ներկայացուցիչների արտասահմանյան պաշտոնական գործուղումների, ինչպես նաև օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ այցերի վերաբերյալ որոշումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է.

Կրթություն
Բարձրագույն կրթություն

Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (հարաբերությունների) բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Աշխատավարձի չափը՝ 256623 ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն

Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4)դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) կամ [email protected] էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

*գրավոր դիմում (ձևը կցվում է),
*անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները,
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,
*մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 515-756, էլ. հասցե՝ [email protected]/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 26.09.2022թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել