Նրա բացակայությունը մենք շատ կզգանք․ ՀՀ-ում ՄԹ դեսպանի գրառումը

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի գրառումը Թվիթերում․

«Խորին ցավակցություններս թագավորական ընտանիքին` Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։

Նա բոլորիս համար արժանապատվության, ազնվության և հանրային ծառայության օրինակ էր: Նրա բացակայությունը մենք շատ կզգանք: Թող նա հանգչի խաղաղությամբ»։

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սեպտեմբերի 8-ի կեսօրին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն:

Հիշեցնենք, որ նա գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Եղիսաբեթ 2-րդը ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել