«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորներին օգնություն կտրամադրվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օգնություն կտրամադրի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք և 17 զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքներ (ընդհանուր 41 շահառու):

Առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝

1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.

բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․

2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:

ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55.650.000 դրամ, այդ թվում՝

  • 17 x 3.000.000 դրամ=51.000.000 դրամ,
  • 17 x 150.000 դրամ=2.550.000 դրամ,
  • 7 x 300.000 դրամ=2.100.000 դրամ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել