Վարչապետը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝ Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ: 

Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։

Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել