Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Մարինե Մելքոնյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 4-ի ԲԴԽ-76-Ո-250 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրություն․=

Մարինե Մելքոնյանը ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ

1996 թվականից մինչև 2000թվականն աշխատել է «Շինարար Էրիկ» ԲԲ ընկերությունում՝ որպես իրավաբան:

2000 թվականից մինչև 2001 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2001 թվականից մինչև 2007թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի օգնականի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Այլ տեղեկություններ

2010 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից պարգևատրվել է «Ազատության պաշտպան» մրցանակով, որը հանձնվել է ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել