Գազատարը վնասվել է, մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվել է․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ին ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել