Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ու անօգնական թողնած վարորդը․ աղջիկը մահացել էր

Արարատի ոստիկանները հայտնաբերել են աղջկան վրաերթի ենթարկած վարորդին: Տղամարդը 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկելուց հետո անօգնական էր թողել ու հեռացել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամուրջ մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել