Գենշտաբի նոր պետ Էդվարդ Էդիսոնովիչը մեկ տարի առաջ Նիկոլին համարում էր երկիրը կործանող անադեկվատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեկ տարի առաջ փետրվարին, 44 «հերոսական» գեներալ-գնդապետ-մայոր ու Զինված ուժերի գրեթե ողջ սաստավը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք անգամ մի «դուխով» տեքստ տարածեցին, որը ծափողջույնների տակ մի քանի անգամ «նա բիս» ընթերցվեց հայրենիքը փրկողներիս միտինգում՝ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»՝ սա հատված է «հերոսական» գնենրալների հայտարարությունից, որոնց գերակշիռ մասը մի քանի օր անց Գենշտաբում «չեստ» տված ծափ տվեցին Նիկոլին։
Չէ, ես բնավ զարմացած չեմ. այն, ինչ տեղի է ունենում՝ միանգամայն տեղավորվում է քաղաքական ներկա ստրիպտիզի կանոնների մեջ։
Պարզապես տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանին ադեկվատ որոշումներ ընդունելուց զուրկ եւ երկիրը կործանող համարող գեներալներից մեկը՝ Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, երեկ նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,-նշել է նա: