Կառավարությունը ՔԿ կարգապահական հանձնաժողովի նոր անդամի կնշանակի

Կառավարության հուլիսի 14-ի նիստի օրակարգում է Քննչական կոմիտեի  կարգապահական հանձնաժողովի անդամի նշանակման հարցը։

Iravaban.net-ը հայտնում է, որ գործադիրը որոշել է նշված պաշտոնում նշանակել Լալա Բեգոյանին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան Լալա Բեգոյանին»,-նշված է որոշման նախագծում, որը ընդգրկված է չզեկուցվողների շարքում։

Նշենք, որ Բեգոյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի օգնականի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել