Թափուր հաստիք Ազգային ժողովում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Կ-93-Ա կարգադրության հավելվածի 4-րդ կետը` կարգադրում եմ.

1. Հաստատել Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր 1-3.1-53) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել