Ինձ մոտ տպավորություն է, որ այդ խմբակցության անդամները «խադավիկություն» են անում. Վահագն Ալեքսանյան

Այսօր արդեն 2-րդ անգամ Վանաձոր համայնքում չկայացավ ավագանու նիստը, որը հրավիրվել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին,   Ազգային ժողովի մտքերի փոխանակության ժամանակ ասաց Վահագն Ալեքսանյնը:

«Օրակարգում էր քաղաքում 2.6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Պետք է վերակառուցվեր մանկապարտեզ, սպորտդահլիճ, քաղաքի համար գնել 5 աղբահան ավտոմեքենա; Այս ամենը չկայացավ, որովհետև խմբակցություններից մեկը չներկայացավ նիստին»,-նշեց պատգամավորը:

Նա կոչ արեց, որ վանաձորցիները պատասխանատվություն պահանջեն այն խմբակցությունից, որին ձայն են տվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել