Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»: