Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Ազատյանի եղբայրը

Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին տեղեկացնում է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջը։

«Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։

Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»,-ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել