ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 4 կազմակերպություն.
- «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
- «Ուսուցման ազգային հիմնադրամ»,
- «Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն,
- «Մաստեր Սթայլ» ՍՊԸ: