COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր. ԱՀԿ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում:

Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ:

«Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ»: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը:

Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն` նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր` հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել