Կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Հունիսի 30-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 407.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.10 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.54 դրամ (նվազել է 6.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 492.81 դրամ (նվազել է 3.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7.75 դրամ (նվազել է 0.08 դրամով):