Անահիտ Հարությունյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ջամայկայում ՀՀ դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել