ԱՄՆ-ում ծեծի է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին՝  «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիսուսի կերպարով նկարի և ֆիլմում առքա մի քանի տեսարանների համար։ Այս մասին դերասանը պատմել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Ուզում եք սպանեք ինձ, գիտեք վախենում եմ ձեզնից, չեմ վախենում՝ ոչ ձեզնից, ոչ էլ մեռնելուց, մի քիչ թասիբ ունեցեք: Ահավոր վիրավորված եմ, մարդիկ մտնում են էջերով խոսում, թե ինչ է կատարվում: Ձեր բոլորի զանգին եմ սպասում, բոլորիդ պատրաստ եմ հատ հատ տեսնելու: Ես գիտեմ, որ հայ է անողը, որովհետև հայերեն էր խոսում, ասում էին՝ «խի եք ձեռք առնում Հիսուսին», «էս ինչ կինո եք նկարել »,- ասել է նա:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել