Առարկաների ցանկ, որոնք արգելված են Հայաստանի տարածքում փոստային առաքանիներով առաքելու համար

Բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է այն առարկաների ցանկը, որոնց առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներով արգելված է։

Դրանք են․

1) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր.

2) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր.

3) թունավոր կենդանիներ և բույսեր.

4) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների).

5) շուտ փչացող սննդամթերք.

6) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել