Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք։
Արցախի քաղաքացի Լ․Գ․-ն, հանդիսանալով զինծառայող, օտարերկրյա հատուկ ծառայողներին 1550 ԱՄՆ դոլարի դիմաց հայտնել է ռազմական բնույթի տեղեկություններ։
2021թ հունվար-փետրվար ամիսներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ։
2021 թ․ մարտ ամսից մինչև 2022թ․ մայիս ամիսը հավաքել և հատուկ ծառայության մեկ այլ աշխատակցի է փոխանցել զորակոչի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, զորամասերի տեղակայման, ինչպես նաև Արցախում տեղակայվախ խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչի դիմաց ստացել է ևս 1400 ԱՄՆ դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։