Հայտնի են դերասան Վրեժ Հակոբյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը

Մահացել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն և դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը, տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Հոգեհանգիստը տեղի է ունենալու հունիսի 9-ին` ժամը 17:30-20:00-ին, Էրեբունի սգո սրահում (հասցե` Խաղաղ Դոնի 2/14)։ Հուղարկավորությունը՝ հունիսի 10-ին՝ ժամը 12:00-14:00 Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից (հասցե՝ Գ․Լուսավորչի 6)։

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։

Ֆիլմերը՝

  • «Կարինե», 1967
  • «Մորգանի խնամին», 1969
  • «Խաթաբալա», 1971
  • «Մհերի արձակուրդային արկածները», 1973
  • «Ժայռ», 1973
  • «Երկունք», 1976
  • «Արևիկ», 1978
  • «Թռիչքն սկսվում է երկրից», 1980
  • «Правила охоты. Штурм», (2015
  • «Բրավո, վիրտուոզ», 2015
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել