Մահացել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն և դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը, տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Հոգեհանգիստը տեղի է ունենալու հունիսի 9-ին` ժամը 17:30-20:00-ին, Էրեբունի սգո սրահում (հասցե` Խաղաղ Դոնի 2/14)։ Հուղարկավորությունը՝ հունիսի 10-ին՝ ժամը 12:00-14:00 Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից (հասցե՝ Գ․Լուսավորչի 6)։
Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձել է։
Ֆիլմերը՝
- «Կարինե», 1967
- «Մորգանի խնամին», 1969
- «Խաթաբալա», 1971
- «Մհերի արձակուրդային արկածները», 1973
- «Ժայռ», 1973
- «Երկունք», 1976
- «Արևիկ», 1978
- «Թռիչքն սկսվում է երկրից», 1980
- «Правила охоты. Штурм», (2015
- «Բրավո, վիրտուոզ», 2015