Հրավիրում եմ լրատվամիջոցների և ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա: Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել է․
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը, արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը և ժամանակը։
Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռևս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։
Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձևական ծանուցագիր «դնել» գործի մեջ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։
Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար և այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով»,-նշել է նա։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/06/286934568_10160629095207125_4493729042431989957_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/06/287059604_10160629095212125_6540265417387204817_n.jpg)