Արցախի դատախազությունից հայտնում են, որ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ:
Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:
2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:
Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.
![Возможно, это изображение текст](https://scontent.fevn12-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/286006132_194704992882381_2424866417043610924_n.jpg?_nc_cat=102&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=cBkpS_UHVtIAX87dUjs&_nc_ht=scontent.fevn12-1.fna&oh=00_AT82IMzEAYQnO96TJHzewqc0C14h_Oc5rYg7HilQvAVLTw&oe=629FD478)
![Нет описания фото.](https://scontent.fevn12-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/286030342_194705032882377_5920077108493162444_n.jpg?_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=WQVL1X4ElaQAX-haTuZ&_nc_ht=scontent.fevn12-1.fna&oh=00_AT-hSnWW0uvemLmnR9A-QhQlArsC9r3k_v6dHKYvHovB-w&oe=629F3BBD)
![Возможно, это изображение текст](https://scontent.fevn12-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/286150271_194705076215706_4415023588313147987_n.jpg?_nc_cat=104&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=5G5xvxx-l4oAX_s2qil&tn=1wnQUz9QpLiPrjjH&_nc_ht=scontent.fevn12-1.fna&oh=00_AT_BjzsIVX7wnAEuisMOFDmoP7vj1GFVOAL2ggWSihk9rw&oe=62A02E14)