Երևան քաղաքում՝ հունիսի 3-4-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Հունիսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հունիսի 3-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/06/Armenia_03_06_2022.png)