Քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել հացադուլ հայտարարած երիտասարդների հասցեին

Միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի ժամանակ քաղաքացիներից մեկը մոտենալով հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին, հայհոյանքներ հնչեցրեց նրանց հասցեին, որից հետո քաշքշոց է տեղի ունեցել։ Ոստիկանները միջամտել են, միջադեպը հարթվել է։

Նշվում է, որ քաղաքացին բերման է ենթարկվել։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այդ պահին այնտեղ էր․ «Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեկսիկոնով դիմեց, որից հետո էս միջադեպը ծագեց, իհարկե, բռնություն գործադրելը բացարձակապես անթույլատրելի է։ Մեր իրավապահ ոստիկանները խնդիրը կանխել են»։

Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է` 44 օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը հացադուլ են հայտարարել՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման պահանջով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել