Մեր օրակարգում մեկ կետ կա` Նիկոլ Փաշինյանի և իր հետևորդների հեռացումը մեր կյանքից. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքն այսօր զբաղված է իր օրակարգով։ Իմ գործընկերները մի քանի անգամ արդեն հնչեցրել են, որ մենք հիմա վարում ենք ապակենտրոնացված պայքարի քաղաքականություն, Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ամբողջ ընդդիմությունը Արթուր Վանեցյանի հետ նստացույց չի իրականացնում։

«Մեր օրակարգը չի տարբերվում «Պատիվ ունեմ» դաշինքի օրակարգից։ Մեր օրակարգում մեկ գլխավոր կետ կա՝ Նիկոլ Փաշինյանի և իր հետևորդների շուտափույթ հեռացումը մեր քաղաքական կյանքից և, առհասարակ, մեր կյանքից։ Ե՛վ «Պատիվ ունեմ» դաշինքի, և՛ Արթուր Վանեցյանի, և՛ «Հայաստան» դաշինքի օրակարգը դա է» , – ասաց Վահե Հակոբյանը։

Պատգամավորը նշեց, որ գործողությունների մանրակրկիտ պլան ունեն, բաց չի կարող փակագծեր բացել։

Վահե Հակոբյանն ասաց, թե ողջունում են ցանկացած անձի, կազմակերպության, կուսակցության, ով այսօր դուրս է գալիս գործող իշխանությունների դեմ պայքարի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել